ԱՄՆ-ն և Ճապոնիան երկու երկրների ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Սիգերու Իսիբայի հանդիպման պլանավորման վերջին փուլում են։ Հանդիպումը նախատեսված է Վաշինգտոնում փետրվարի 7-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ճապոնական Asahi պարբերականը՝ վկայակոչելով երկու երկրներում իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահը և Ճապոնիայի վարչապետը կքննարկեն անվտանգության և տնտեսության ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու հարցերը։ Բացի այդ, նշվում է, որ Իսիբան ցանկանում է անձնական հարաբերություններ կառուցել Թրամփի հետ և պայմանավորվել Ճապոնիա-ԱՄՆ դաշինքն էլ ավելի խորացնելու շուրջ։
Իր հերթին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը Reuters-ին հայտնել է, որ հանդիպման օրվա հետ կապված վերջնական որոշում չկա, և ժամանակացույցը դեռ համաձայնեցման փուլում է։