Քաղաքականություն

Հայաստանը նվիրված և հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին․ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը նվիրված և հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին․ ԱԳ նախարար

Հայաստանը նվիրված և հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նախարարը նշեց, որ Հայաստանն արդեն ներկայացրել է առաջարկներ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ 

«Բոլորդ տեղյակ եք Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից, որը ենթադրում է ակտիվ տնտեսական, տրանսպորտային համագործակցություն ոչ միայն Հարավային Կովկասի երեք երկրների միջև, նաև ավելի մեծ տարածաշրջանում և այլ երկրների մասնակցությամբ ևս։ Նաև այս նախաձեռնության շրջանակներում մենք արել ենք մի առաջարկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։  

Իհարկե, պատրաստ ենք նաև այս ծրագրով և մյուս ուղղություններով վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մեր կառավարության դիրքորոշումը նույնն է՝ մենք նվիրված ենք և հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին։ Դա վերաբերվում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը»,- ընդգծեց Միրզոյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում