Հայաստան

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են 2024 թվականին կատարած աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ծառայության ղեկավար կազմը՝ վարչությունների, տարածքային ստորաբաժանումների, բաժինների ղեկավարները ներկայացրել են 2024 թվականի գործունեության արդյունքները, հաղթահարված խոչընդոտները, քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները։

Ամփոփելով 2024 թվականին կատարված աշխատանքները՝ Նելլի Դավթյանը բարեփոխումների և, զուգահեռաբար, ճգնաժամային մարտահրավերներին դիմակայելու համար շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, նաև 2025 թվականի համար մատնանշել Ծառայության խոցելի կետերը և ուրվագծել անելիքներն ու առաջնահերթությունները։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում