Տարածաշրջանային

Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող է հայտարարել հունիսի 9-ին. TRT Haber

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող է հայտարարել հունիսի 9-ին. TRT Haber

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող Է հայտարարել Իզմիրում անցկացվող «Էֆես-2022» վարժանքների ժամանակ իր ելույթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TRT Haber հեռուստաալիքը:

Թուրքիայի ղեկավարն արդեն ժամանել Է քաղաք: Նրա ելույթը սպասվում Է տեղական ժամանակով 13:00-ին (համընկնում Է Մոսկվայի ժամանակի հետ): Ինչպես հաղորդել Է Hurriyet թերթը, որի թղթակիցն այցելել Է գործողության անցկացման շրջան, այն կարող Է սկսվել այս շաբաթ:

Դրա հետ մեկտեղ թուրքական ռազմաօդային ուժերն արդեն կետային հարվածներ են հասցնում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ)՝ Թել-Ռիֆաթում եւ Մանբիջում գտնվող օբյեկտներին:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններին, շուտով այդ կապակցությամբ որոշում կընդունվի: Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, արշավը կծավալվի Սիրիայի չորս տարածաշրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում