Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,9 ՀՈՒՆԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1976 թ. հունիսի 9-ին մահացել է Դավիթ Մալյանը՝ հայ հանրաճանաչ դերասան (ծնվ.՝ 1904 թ.):

-1988 թ. հունիսի 9-ին ծնվել է Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը՝ ծանրամարտիկ:

-2008 թ. հունիսի 9-ին մահացել է Կարեն Ասրյանը՝ հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1998), ԽՍՀՄ մինչեւ 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999)։ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005)։

-1672 թ. հունիսի 9-ին ծնվել է Պետրոս Մեծը՝ ռուս կայսր:

-1810 թ. հունիսի 9-ին ծնվել է Օտտո Նիկոլաին՝ գերմանացի կոմպոզիտոր եւ դիրիժոր:

-1840 թ. հունիսի 9-ին ծնվել է Ակակի Ծերեթելին՝ վրացի գրող եւ բանաստեղծ:

-1945 թ. հունիսի 9-ին ծնվել է Ջոնի Դեփը՝ ամերիկացի դերասան, երգիչ եւ ռեժիսոր:

-1981 թ. հունիսի 9-ին ծնվել է Նատալի Փորթմանը՝ իսրայելա-ամերիկացի դերասանուհի:

-1290 թ. հունիսի 9-ին մահացել է Բեատրիչեն՝ Դանթե Ալիգիերիի սիրեցյալը:

-1870 թ. հունիսի 9-ին մահացել է Չարլզ Դիքենսը՝ անգլիացի գրող:

Հետաքրքրական է

Շախմատ կամ ճատրակ՝ երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ, որը խաղում են հաջորդաբար բաց եւ մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից է. միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ եւ մրցաշարերում։

Ճատրակը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ եւ դասավորությամբ այն ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։

Ճատրակը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին մուտք գործեց Պարսկաստան։ Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որտեղ «բանականությունը հաղթանակ է տանում», ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում Իրանական միապետության նվաճողներ արաբները ծանոթացան ճատրակին։ Արաբները զարգացրին եւ փոքր-ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատն արաբների մոտ իր առավելագույն զարգացմանը հասավ 9-10-րդ դարերում։ Ձեռագրերը վկայում են, որ արաբները հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլեւ շախմատային կոմպոզիցիայով եւ վերլուծությամբ։ Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետեւ նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։

Ա. Հ.

Հայերեն