Միացյալ Նահանգներ

Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը

1 րոպեի ընթերցում

Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը

Մեքսիկայի կառավարությունը Ազգային գվարդիայի լրացուցիչ 10 հազար զինծառայողի կուղարկի երկրի հյուսիսային սահման՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։

«Մեքսիկան Ազգային գվարդիայի 10000 զինծառայողներով անհապաղ կամրապնդի իր հյուսիսային սահմանը՝ կանխելու Մեքսիկայից Միացյալ Նահանգներ թմրանյութերի, մասնավորապես, ֆենտանիլի անօրինական շրջանառությունը»,- գրել է նա Х ցանցի իր բլոգում:

Մեքսիկայի նախագահը նաև նշել է, որ Վաշինգտոնն իր հերթին պարտավորվել է ուժեղացնել դեպի Մեքսիկա զենքի մաքսանենգությունը կանխելու աշխատանքները: Կլաուդիա Շեյնբաումը հավելել է, որ փետրվարի 3-ից սկսած ԱՄՆ-ի և Մեքսիկայի կառավարությունների թիմերը սկսելու են աշխատել անվտանգության և առևտրի ուղղություններով:

Փետրվարի 3-ին Թրամփի հետ Շեյնբաումի միջև բանակցությունների արդյունքում որոշվել է մեկ ամսով կասեցնել մաքսատուրքերի կիրառումը Մեքսիկայից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում