ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դեսպաններ են նշանակվել Տաջիկստանում և Ֆիլիպիններում, հետ է կանչվել Կիպրոսում Հայաստանի դեսպանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի կայքից, Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա), իսկ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: