ԱՄՆ-ն մեկ ամսով կասեցրել է մեքսիկական ապրանքների համար մաքսատուրքերի սահմանումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի միկրոբլոգում ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջող խոսակցություն ունեցանք և մեծ հարգանքով մեր հարաբերությունների և ինքնիշխանության նկատմամբ, մենք եկանք մի շարք պայմանավորվածությունների։ Այսօրվանից սկսած մեքսիկական ապրանքների համար մաքսատուրքերի սակագները կասեցվում են մեկ ամսով»,- գրել է նա։