Միացյալ Նահանգներ

Մոլդովայում պահանջել են հետաքննել USAID-ի գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Մոլդովայում պահանջել են հետաքննել USAID-ի գործունեությունը

Մոլդովայի «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքը մտադիր է մոտ ապագայում պահանջել, որ Տեղեկատվական և անվտանգության ծառայությունը և դատախազությունը պաշտոնական հետաքննություն անցկացնեն հանրապետությունում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության վերաբերյալ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին փետրվարի 3-ին հայտնել է  խորհրդարանի պատգամավոր Վասիլի Բոլյան։

Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր 90 օրով դադարեցնել արտաքին օգնությունը՝ ստուգելու՝ արդյոք այն համապատասխանում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ 

Օգնության ծրագրերի վերանայումից հետո դրանցից յուրաքանչյուրը կարող է շարունակվել, ձևափոխվել կամ չեղարկվել։ Օգնության վերսկսումը կարող է տեղի ունենալ դեռ մինչև 90 օրը լրանալը, եթե դրա վերլուծությունը որևէ խախտում կամ խնդիր չհայտնաբերի:

Հունվարի 24-ին ԱՄՆ պետքարտուղարությունն աշխատանքը դադարեցնելու հրաման էր տվել ԱՄՆ ՄԶԳ-ին նույնիսկ արդեն գոյություն ունեցող և հատկացված օգնության համար։

Reuters-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն աշխարհում օգնություն մատակարարող ամենախոշոր դոնորն է։ 2023 ֆինանսական տարում Վաշինգտոնը 72 միլիոն օգնություն է հատկացրել ամբողջ աշխարհում։ 2024 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում հատկացված ամբողջ հումանիտար օգնության 42 %-ը բաժին է ընկնել ԱՄՆ-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում