Ֆրանսիայում ընթացիկ տարվա առաջին ամսին գրանցվել է ամերիկյան Tesla ընկերության արտադրած 1.14 հազար էլեկտրական ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ամսին դրանց քանակը շուրջ 3.12 հազար էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ֆրանսիական La Plateforme Automobile ոլորտային ասոցիացիան։
Դրանց վաճառքը նվազել է 63 տոկոսով, ինչն ավելին է, քան բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաներինը (-6,2%) և ընդհանրապես էլեկտրական մեքենաներինը (-0,5%):
2024 թվականին Եվրամիությունում գրանցվել էր 13 տոկոսով քիչ Tesla էլեկտրական մեքենաներ: ԵՄ ամենամեծ շուկայում՝ Գերմանիայում վաճառքի ծավալները կրճատվել էին 41 տոկոսով: Ֆրանսիան էլեկտրամոբիլների վաճառքի երկրորդ խոշորագույն շուկան է։