Աշխարհ

Սերբիայի նախագահը ուսանող ցուցարարներին առաջարկել է փետրվարի 5-ին բանակցություններ սկսել

1 րոպեի ընթերցում

AP
AP

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սերբ ուսանող ցուցարարներին առաջարկել է երկխոսություն սկսել տարաձայնությունները հաղթահարելու նպատակով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  փետրվարի 3-ին, հայտնել է Սերբիայի պետական տեղեկատվական Tanjug գործակալությունը։

Համապատասխան առաջարկը Սերբիայի ղեկավարը ներկայացրել է պաշտոնական նամակում, որն հասցեագրել է Բելգրադի ռեկտորատին:

«Եթե բուհերի դասախոսներն ու ուսանողները հավատարիմ են այն դիրքորոշմանը, որ պահանջները մասամբ կամ ամբողջությամբ չեն կատարվել, անհրաժեշտ է երկխոսություն սկսել այս և այլ հարցերի շուրջ, որոնք կարող են դեր խաղալ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում։ Ես ձեզ հրավիրում եմ փետրվարի 5-ին, ձեզ հարմար ժամանակ, բանակցություններ սկսել երիտասարդների և ողջ հասարակության բարօրության համար»,- գրել է Սերբիայի ղեկավարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում