Բորելը հայտարարել Է, որ Եվրամիությունը պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հակամարտությունն ապացուցեց , որ մեղմ ուժը բավարար չԷ, ուստի Եվրամիությունն այսուհետեւ պետք Է լուրջ ռազմական ուժ դառնա: Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ ժամանելով Եվրամիության գագաթնաժողով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, ինչը մենք յուրացրեցինք Ուկրաինայի հակամարտության հիման վրա, որ բավարար չեն առեւտուրը, օրենքի գերակայությունը, բավարար չԷ ուժեղ քաղաքացիական տերություն լինելը, ԵՄ-ն նաեւ պետք Է լուրջ ռազմական ուժ լինի»,- ասել Է Բորելը: «Պաշտպանությունն ազգային իրավասություն Է (ոչ Եվրամիության իրավասությունը): Մենք պետք Է անենք ավելին,- հայտարարել Է նա:- Մենք պետք Է ավելացնենք մեր ռազմական բյուջեները համակարգված ռեժիմով: Եվ, անշուշտ, դա հեշտ չի լինի»:

«Եթե ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր ավելացնի իր ռազմական ծախսերն իքս տոկոսով, դա միջոցների մեծ ծախս կլինի, քանի որ չեն վերացվի մեր հանգուցային ռազմական թերությունները, եւ կլինեն հնարավոությունների կրկնումներ: Բանակն ազգային ինքնիշխանության հիմքն Է, եւ ռազմական ծախսերի համակարգումը շատ քաղաքական հմտություններ Է պահանջում: Բորելը հայտնել Է, որ գագաթնաժողովում կնեկայացնի Եվրոպայի պաշտպանական գործակալության զեկույցը, որն ի մի միավորում եվրոպական բանակների կարիքները եւ Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները: Ավելի վաղ Եվրոպայի երկրների ռազմական ծախսերը դրանց համախառն ներքին արդյունքի առնվազն մինչեւ 2 տոկոսն ավելացնելու կոչերը հնչեցրել են սոսկ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, որտեղ Վաշինգտոնն առաջատար դեր Է խաղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված