Սպորտ

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության արծաթե  մեդալակիր

1 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության արծաթե  մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում զիջեց Վրաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց վրացի ԳեորգիԿուշինաշվիլու հետ: Ռաֆայել Հովհաննիսյանը պարտություն կրեց 4:0 հաշվով:

Մինչ այս Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել ՀովհաննեսԲաչկովը, արծաթե մեդալակիր` Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը` բրոնզե:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկ:

Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում