Միջազգային

Բորիս Ջոնսոնը դժվարությամբ է պատկերացնում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Բորիս Ջոնսոնը դժվարությամբ է պատկերացնում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ դժվարությամբ է պատկերացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ջոնսոնը այս մասին հայտարարել է Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ:

«Կարծում եմ, ամեն ինչ հնարավոր է, բայց ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ», - հայտարարել է Ջոնսոնը:

Նա նշել է, որ աշխարհը բաց է մնացել բանակցությունների համար, սակայն Ռուսաստանի նախագահը «դա օգտագործել է Ուկրաինայում դանակ պտտելու համար»:

Ջոնսոնի կարծիքով՝ Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների որևէ կարգավորում ներկա իրավիճակում չի կարող լինել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում