Մարզեր

Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը, արգելակել ընդդիմության ավտոշարասյան երթը

1 րոպեի ընթերցում

Գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը, արգելակել ընդդիմության ավտոշարասյան երթը

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի՝ Ադրբեջանում պահվող գերիների հարազատները մայիսի 8-ի մոտ 11։15-ից փակ են պահում Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը։

«Արմենպրես»-ի թղթակիցը տեղից տեղեկացնում է, որ գերիների հարազատներն արգելում են ընդդիմության ներկայացուցիչների ավտոշարասյանը շարունակել ճանապարհը դեպի Գյումրի, որտեղ ընդդիմությունը նախատեսել էր հանրահավաք անցկացնել Գյումրիում։

Բախումներից պաշտպանելու համար ոստիկանական բավական մեծ ուժեր են ներգրավվել։

Գերիների հարազատները ընդդիմության ուղղված հարց ունեն առ այն, թե մինչ այս որտեղ էին ընդդիմության ներկայացուցիչները, և ինչու մինչ այժմ չեն հետաքրքրվել գերիների ճակատագրով։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում