ԴԱՀԿ ծառայության իմիջն ակնհայտորեն բարելավվում է. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործում է հանուն քաղաքացու, իրավունքի, օրենքի և արդարության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 5-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 24-րդ տարելիցին ԴԱՀԿ այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` ԴԱՀԿ ծառայության իմիջն ակնհայտորեն բարելավվում է: «Սա պետության, օրինականության և մարդու, անհատների, կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանության շատ կարևոր գործիք է: 2021 թվականի կառավարության գործունեության հաշվետվության մեջ մենք ընդգծել ենք, որ 2021 թվականին ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել: Սա նշանակում է, որ աշխատանքի արդյունավետությունը մեծացել է: Մենք խնդիր ենք դրել, որ այդ եկամուտների հատվածը պիտի գնալով ավելանա»,-ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության աշխատակիցներին կատարված աշխատանքի և ծառայության, ուսադիրները պատվով կրելու համար:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ընդգծեց, որ 24 տարիների ընթացքում եզակի դեպք է, երբ պետության ղեկավարը պատվում և կարևորում է հարկադիր ծառայության աշխատանքը: «2021 թվականի տվյալներով նախորդ տարվա համեմատ կատարողականը 9 տոկոսից 11 տոկոս է դարձել: Սա նշանակում է, որ 10 միլիարդ դրամով ավելացել է գանձված գումարը»,-ասաց նա:

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն էլ հայտնեց, որ 2018 թվականից ի վեր ծառայության համակարգում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: «Ծառայությունը դարձել է ավելի բաց, թափանցիկ, և հաշվետվողական: Նախորդ տարի ընթացք է տրվել շուրջ 2 միլիոն 600 հազար վարույթի, որը 2020 թվականի համեմատ կատարվել է շուրջ 1 միլիոնով : 2021 թվականին բռնագանձվել է 41 միլիարդ դրամ, որը 10 միլիարդով ավելի է 2020 թվականի և 7 միլիարդով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը»,-ասաց նա:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին մի շարք աշխատակիցներ: Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները օրինակելի և բարեխիղճ կատարելու համար արդարադատության նախարարի համաձայնությամբ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվեցին արտահերթ կոչումներ:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին