Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայում է

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայում է

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հրավերով ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։

Էրդողանը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում հանդիպել է թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։

Հանդիպման վերաբերյալ հայտարարություններ անելով՝ նախագահ Էրդողանն ասել է. «Որպես պատմական, մշակութային և մարդկային կապեր ունեցող երկու եղբայրական երկրներ՝ մենք ջանքեր ենք գործադրում մեր միջև բոլոր տեսակի քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերությունները խթանելու և նոր դարաշրջան սկսելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում