Պաշտոնական

Հայաստանը կարեւորում է Շվեյցարիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ռուբեն Ռուբինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարեւորում է Շվեյցարիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, այս մասին ապրիլի 4-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ:

Շտեֆան Կլոյցլին իր հերթին նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Զրուցակիցները խոսել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության մասին, անհրաժեշտ համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը:

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում