Հասարակական

44-օրյա պատերազմից տուժած որոշ խմբերի սոցիալական աջակցության միջոցառման իրականացումը երկարացվել է 3 ամսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման իրականացման ժամկետը երկարացվել է 3 ամսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ միջոցառումից կարող են օգտվել այն շահառուներն, ովքեր մինչ այս պահը չեն ստացել ծրագրով նախատեսված աջակցության գումարը։ Այդուհանդերձ, քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներն, ովքեր օգտվել են միջոցառումից, սակայն անհետ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) կարգավիճակը դեռևս հստակեցված չէ՝ կստանան ևս 3 ամիս աջակցություն` հունվար-մարտ ամիսների համար:

Միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական www.mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը։

Աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով՝ հետևյալ չափերով՝ առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3,000,000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2,000,000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1,000,000 դրամ, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ, զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5,000,000 դրամ, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300,000 դրամ:

Ապրիլի 15-ից հետո ուղարկված դիմումները չեն դիտարկվի։

Հայերեն

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել հավասար պայմաններով. Մասուդ Փեզեշքիան

Վրաստանում հայտարարել են, որ մինչև 2030 թվականն այլ երկրներից ավելի պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին

Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու վարկանիշային ցուցահանդեսին ներկայացվել է 500 հայտ

Իսրայելի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է մարդու վրա

Ռադայի պատգամավորը հայտնել է, որ Ուկրաինայի բանակցությունները Լոնդոնում կսկսվեն ապրիլի 22-ին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

Դատավորի փոփոխության պարագայում դատական գործընթացը կարող է զրոյից չսկսվել․ նախարարության նոր նախագիծը

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

Հայաստանում նախատեսվում է սահմանել դատարանում գործերի քննության կոնկրետ ժամկետներ