Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ու Կոմիտեի ղեկավար կազմը մասնակցել են «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին, որի  շրջանակում քննարկվել են արդարադատության իրականացման արդի մարտահրավերների, դատական համակարգի արդյունավետության, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ինչպես նաև խափանման միջոցների կիրառման հարցերը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, համաժողովի պանելային քննարկմանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից որպես բանախոս հանդես է եկել Կոմիտեի նախագահի տեղակալ Էդիկ Հակոբյանը:  Անդրադարձ է կատարվել խափանման միջոցների կիրառման, դրանց արդյունավետության գնահատման հարցերին: Իր ելույթում Էդիկ Հակոբյանը, մասնավորապես, նշել է, որ գործող քրեական դատավարության օրենսգրքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը խափանման միջոցների կիրառման դեպքերում նվազագույնի սկզբունքով առաջնորդվելու պահանջն է, ինչը նշանակում է, որ օրենսգրքով սահմանված խափանման միջոցներից վարույթն իրականացնող մարմինը պետք է ընտրի անձի իրավունքները նվազ սահմանափակողը: Այս տեսանկյունից, ըստ Էդիկ Հակոբյանի, խափանման միջոցների ընտրության գործընթացներում վարույթն իրականացնող մարմինն առաջնորդվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում