Իրավունք

Դատավորի փոփոխության պարագայում դատական գործընթացը կարող է զրոյից չսկսվել․ նախարարության նոր նախագիծը

1 րոպեի ընթերցում

Դատավորի փոփոխության պարագայում դատական գործընթացը կարող է զրոյից չսկսվել․ նախարարության նոր նախագիծը

Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը հնարավոր կլինի կողմերի համաձայնությամբ շարունակել նույն կետից՝ բացառելով գործընթացի մեկնարկը զրոյից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը բերում է այն նրան, որ նույն գործով դատական գործընթացը ստիպված սկսվում է նորից։

«Օրինակ՝ Գորիսում ունենք նման խնդիր, երբ գործերի քննությունը անընդհատ սկսվում է զրոյից։ Մեր օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ դատավորի փոփոխության պարագայում գործի քննությունը զրոյից չսկսվի, այլ կողմերի համաձայնության պարագայում նոր դատավորը հնարավորություն ունենա գործը շարունակել այն կետից, որտեղ այն թողել էր նախորդ դատավորը», – ընդգծեց արդարադատության նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում