Աշխարհ

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

1 րոպեի ընթերցում

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

Վատիկանն ապրիլի 21-ի երեկոյան Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Խոսնակը նշել է, որ ծիսակարգը 19։30-ին կանցկացնի կարդինալ Մաուրո Գամբետին: 

Հռոմի 88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին Վատիկանի իր կեցավայրում։ 

2025 թվականի հունվարին Ֆրանցիսկոս պապը հիվանդացել էր բրոնխիտով. փետրվարի 14-ին նրան տեղափոխել էին Հռոմի Gemelli կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից և լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։ Մարտի 11-ին բժիշկները հայտնել էին, որ Հռոմի պապի մոտ հիվանդության կրիտիկական փուլն անցել է՝ նշելով, որ նա հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։ 

2016 թվականի հունիսին Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել էր Հայաստան։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում