Սպորտ

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը կրկին լավագույնն է ԵԱ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային տղամարդ ծանրորդների պայքարում Վարազդատ Լալայանը պոկեց 200 կգ ու 210 կգ: Այս վարժությունում նա առաջին տեղում է: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 240 կգ: Այս վարժությունում նա կրկին առաջինն էր:

Երկամարտի 450 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը ու Լիանա Գյուրջյանը դարձել են Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ: Տղամարդկանց պայքարում Գարիկ Կարապետյանը դարձել է ԵԱ-ի չեմպիոն, արծաթե մեդալ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանն ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում