3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1971 թ. մարտի 29-ին մահացել է Ավետ Ավետիսյանը՝ (իսկական ազգանունը՝ Ոսկանյան), հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1938 թ.), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թ.), պարգեւատրվել է ստալինյան մրցանակով (1941 թ.), (ծնվ.՝ 1897 թ.):
-1430 թ. մարտի 29-ին Օսմանյան կայսրությունը գրավում է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:
-1831 թ. մարտի 29-ին բոսնիացիներն ապստամբում են Օսմանյան կայսրության դեմ:
-1851 թ. մարտի 29-ին ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»:
-1931 թ. մարտի 29-ին ծնվել է Ալեքսեյ Գուբարեւը՝ տիեզերագնաց-օդաչու, փոխգնդապետ, Խորհրդային Միության հերոս:
-1957 թ. մարտի 29-ին ծնվել է Քրիստոֆեր Լամբերը՝ ամերիկյան (ֆրանսիացի) դերասան:
-1967 թ. մարտի 29-ին ծնվել է Միշել Խազանավիչուսը՝ ֆրանս. ռեժիսոր, դրամատուրգ:
-1891 թ. մարտի 29-ին մահացել է Ժորժ Սյորան՝ ֆրանսիացի նկարիչ (ծնվ.՝ 1859 թ.):
-1982 թ. մարտի 29-ին մահացել է Կառլ Օրֆը՝ գերմանացի կոմպոզիտոր (ծնվ.՝ 1895 թ.):
Հետաքրքիր է իմանալ
Հաց՝ առաջին անհրաժեշտության սննդամթերք, որը պատրաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից եւ, երբեմն նաեւ, այլ հավելյալ բաղադրիչներից։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնք պատրաստման այլ տեխնոլոգիա ունեն. օրինակ՝ պուրիների խմորը տապակում են, մանթուների խմորը՝ շոգեխաշում, տորտիլաներինը՝ անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում եւ այլն։
Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռեւս 30 000 տարի առաջ։ Հայաստանում տարածված հացատեսակներից են կրկենին, լոշը, լիպոշը, բոքոնը, մատնաքաշը, բաղարջը, լավաշը, խորիս հացը։
Հացը հնագույն սննդամթերքներից է, որը հայտնվել է նեոլիթյան դարաշրջանում։ Առաջին հացը մի տեսակ տապակած խառնուրդ էր՝ պատրաստված հացահատիկներից ու ջրից, եւ կարող էր հանգեցնել նաեւ պատահական ճաշ պատրաստելու կամ ջրի ու ալյուրի հետ փորձարկումների։
Շումերացիները գարու հաց էին ուտում Ք. ա. 12-րդ դարում։ Թոխարների հուղարկավորության մեջ (Ք. ա. 1800 թ., Լուանդի գեղեցկուհին) հայտնաբերվել է հացահատիկով տոպրակ եւ մաղ, ինչը, անշուշտ, վկայում է հացի օգտագործման փաստի մասին։
Ա.Հ.