Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
1 րոպեի ընթերցում

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմն ապրիլի 24-ին մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, պատարագից հետո Գրիգոր Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի
հիշատակին նվիրված հուշարձանին: