Հայոց ցեղասպանություն

Պետք է հիշել անցյալի դառը դասերը. Բուլղարիայի փոխվարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Պետք է հիշել անցյալի դառը դասերը. Բուլղարիայի փոխվարչապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովն ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ուղերձը հրապարակվել է փոխվարչապետի «Ֆեյսբուք»-ի էջում, կից հրապարակել է նաև լուսանկար՝ Հայաստան իր այցից:

«Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել։ Այն հասարակական խոր վերք է պատճառել։

Զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի  իրենց բնակեցրած հողերից: Պետք է հիշել անցյալի դառը դասերը։

2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուլղարիայի Ազգային ժողովը հռչակագիր ընդունեց՝ ճանաչելով կատարված հանցագործությունը։ Այսպիսով, մեր երկիրը ներառվեց այն երկրների շարքում, որոնք ճանաչեցին այն։

Ես հպարտ եմ, որ Բուլղարիան ապաստան և զարգացման հնարավորություններ է ընձեռել փրկվածներին։ Նրանց ժառանգներն այսօր  լավագույնս ինտեգրված հայ համայնքի կորիզն են կազմում, որը նշանակալի ներդրում ունի մեր երկրի զարգացման գործում:

Խոնարհվում ենք»,- գրել է Բուլղարիայի փոխվարչապետը: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում