Հայաստան

Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Այդ հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել. ԵԽ պատգամավորի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Բուլղարիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմիլ Ռադևը կարևորել է Հայոց ցեղասպանության փաստը հիշելը՝ կանխելու համար նման հանցագործությունների կրկնությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռադևն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ իր խոնարհումը հայտնելով զոհերի հիշատակին: 

«Ամեն տարի այս օրը մենք վերադառնում ենք մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին: Այս հրեշավոր բռնության ցավն անցյալում չի մնացել, անմեղ զոհերի ժառանգները շարունակում են դա կրել իրենց սրտերում:

Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պարտավոր ենք հիշել՝ կանխելու համար նման սարսափելի հանցագործությունների կրկնությունը, գնահատելու խաղաղությունը և պաշտպանելու մարդկային արժանապատվությունը»,–նշել է ԵԽ պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում