Միջազգային

Մոսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման կես ճանապարհին են. Մեդինսկի

1 րոպեի ընթերցում

Մոսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման կես ճանապարհին են. Մեդինսկի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման հարցում՝ որպես ընթացիկ բանակցային գործընթացի մաս, կես ճանապարհին են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Կողմերի բանակցային դիրքորոշումը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայի ապառազմականացումը, ըստ Մեդինսկու, կարելի է տարբեր կերպ գնահատել։ «Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, ապա ես կասեի 50-ից 50-է: Փաստն այն է, որ ես իրավասու չեմ հրապարակել բանակցությունների մանրամասները և չեմ անելու: Ոչ կոնկրետ թվեր, ոչ էլ բանակցող կողմերի փաստարկներ, բայց այս մասով մենք կես ճանապարհին ինչ-որ տեղ ենք»,- ասել է նա լրագրողներին։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում