Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

3 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Ուղերձում նշված է. «Կիրակի, 13 Մարտ 2022-ին, տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ վսեմաշուքՎահագն Խաչատուրեանի երդման արարողութիւնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ԱզգայինԺողովի նախագահին կողմէ հրաւիրուած էր ներկայ գտնուելու երդման արարողութեան։

Այս առիթով, Նորին Ս. Օծութիւնը հետեւեալ նամակը յղեց նորընտիր նախագահին.-

Նորին Վսեմութիւն

Տիար Վահագն Խաչատուրեան

Նախագահ ՀայաստանիՀանրապետութեան

Երեւան

Սիրելի Պրն. Նախագահ,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով ուՀայրապետական օրհնութեամբ կ'ողջունենք Ձեզ, եւ ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որպէսՆախագահՀայաստանիՀանրապետութեան:

Համաշխարհային բազմազան ու այլազան տագնապներով յղի այս օրերուն, մեր հայրենիքը իր կարգին կըդիմագրաւէ ներքին խոր մտահոգութիւններ, եւ ենթակայ է շրջանային թէ միջազգային աշխարհաքաղաքականիրադարձութիւններու ազդեցութեան։ Արցախի պատերազմին յառաջացուցած ծանր հետեւանքները տակաւին կըմնան անլոյծ ու Արցախի ապագան անորոշ:

Արդարեւ, ներկայ ճգնաժամային շրջանին Ձեր պատասխանատուութիւնը, որպէս նախագահ, Ձեզ կը դնէ լուրջմարտահրաւէրներու դիմաց։ Մեր յոյսն է ու սպասումը միանգամայն, որ կարենաք խոհեմութեամբ ու քաջութեամբդիմագրաւել բոլոր դժուարութիւնները՝ մեր հայրենիքը հեռու պահելով ներքին բեւեռացումներէ, ամրապնդելով մերժողովուրդին միասնականութիւնը, ամուր հիմերու վրայ դնելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը ու անկախութիւնը եւ միշտ հետապնդելով համազգային շահերը, ինչպէս խոստացաք կատարելայս առաւօտ Ձեր երդման արարողութեան ընթացքին։

Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, եւ անձնապէս, կը վստահեցնենք Ձեզ, որ մեր Սուրբ Աթոռըպիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ Հայաստանի պետութեան ամրացման, Հայաստան-Սփիւռք գործակցութեանառաւել ծաւալման, եւ մեր ազգի ու հայրենիքի գերագոյն եւ ընդհանրական շահերու հետապնդման ու իղձերուիրագործման նպաստող ծրագիրներուն ու աշխատանքներուն։

Կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Ձեզի շնորհէ քաջառողջութիւն եւ իմաստութիւն, որպէսզի Ձերնախագահութեան ներքեւ մեր հայրենիքը ապրի խաղաղ ու բարգաւաճ տարիներ։ Թող Աստուած պահէ ուպահպանէ մեր սիրելի ժողովուրդը ամէն տեսակ չարէ ու չարիքէ՝ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփիւռս աշխարհի:

Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական սիրով,

Աղօթարար՝

ԱՐԱՄԱ. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Անթիլիաս

13 Մարտ 2022»։

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն