Փոխնախարարը վստահ է, որ սննդի օբյեկտներում ծխելու արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը վստահ է, որ մարտի 15-ից բաց և փակ սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Լենա Նանուշյանը նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի նպատակը բնակչության առողջության պահպանումն է։

«Ուզում եմ հավաստիացնել, որ օրենքի մի շարք դրույթներ, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտել, մեծ արդյունավետությամբ կիրառվում են և վերահսկվում են։ Որպես օրինակ կարող եմ բերել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքը կամ ծխախոտային տաղավարների ցուցադրության արգելքը, որոնք, դուք էլ երևի նկատել եք, խանութներում ամբողջությամբ կիրառվում է։ Այդ օրենքի կիրառումը կախված է ոչ միայն վերահսկողության լիարժեք իրականացումից, այլ նաև մեր բնակիչների գիտակցությունից և իրազեկվածության աստիճանից։ Դրա ուղղությամբ նույնպես աշխատում ենք»,- ասաց Նանուշյանը։

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ

Կառավարությունն ընդունեց ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը և ոլորտում մասնագիտական զարգացմանն ուղղված փոփոխությունների նախագիծը

Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Նեթանյահուն պաշտպանել է Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար