Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/LyS5Ji3MeuZdYzt25XfYBSreWREuQIKKaZXnxSEl.webp)
Շվեյցարական Նիոնում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ընտրանիները: Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի հոկտեմբեր: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2027 թվականի ամռանը Ալբանիայում և Սերբիայում:
Խմբային փուլի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: