Սպորտ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն արտագնա խաղում հաղթել է Ալբանիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն արտագնա խաղում հաղթել է Ալբանիային

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հերթական հաղթանակն է տոնել 2026 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտզալի ընտրանին արտագնա խաղում մրցեց Ալբանիայի հավաքականի հետ:

Ազգային թիմը հաղթեց ալբանացիներին 5:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դենիս Նևեդրովը, մեկական անգամ էլ մրցակցի դարպասը գրավեցին Նիկիտա Խրոմիխն և Արթուր Մելքոնյանը:

Այժմ Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 10 միավոր: Հաջորդիվ Հայաստանի հավաքականը կխաղա Դանիայի և Ղազախստանի հետ:

Այդ երկու խաղերում հաղթանակի դեպքում պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ֆուտզալի հավաքականն իրավունք կստանա մասնակցելու Եվրոպայի առաջնության հիմնական փուլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում