Սպորտ

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Հայաստանի շախմատի հավաքականի անդամները սկսել են պայքարը «Al-beruniy» միջազգային մրցաշարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու տուրերից հետո Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 2-ական հաղթանակով առաջատարների թվում են:  

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում է 10 շախմատիստ Հունգարիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Ուզբեկստանից։ Մրցաշարին մասնակցում են նաև ռուս շախմատիստներ, որոնք հանդես են գալիս միջազգային դրոշի ներքո 

Մրցաշարը կեզրափակվի  փետրվարի 11-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում