Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17ՓԵՏՐՎԱՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:440 թ. փետրվարի 17-ին մահացել է Մեսրոպ Մաշտոցը՝ հայկական գրի ստեղծող եւ հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթեւի հետ), հայ գրության, քրիստոնեական շրջանում հայագիր դպրոցի հիմնադիր եւ հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարեւոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում։ Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն եւ աղվաներեն այբուբենների ստեղծողն է։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում՝ նրա ժամանակակից եւ դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաեւ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին եւ միջնադարյան աղբյուրներ)։

-1600 թ. փետրվարի 17-ին իտալացի հոգեւորական, աստղագետ, փիլիսոփա եւ գիտնական Ջորդանո Բրունոյին այրեցին խարույկի վրա (ծնվ.՝ 1548 թ.)։

-1887 թ. փետրվարի 17-ին ծնվել է Գրիգոր Ղափանցյանը՝ հայ լեզվաբան-հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942)։ Նկարչուհի Արփենիկ Ղափանցյանի հայրը:

-1904 թ. փետրվարի 17-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերան։

-1924 թ. փետրվարի 17-ին ծնվել է Գեւորգ Վարդանյանը՝ Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս։

-1968 թ. փետրվարի 17-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվեց Բասկետբոլի փառքի սրահը։

-1979 թ. փետրվարի 17-ին սկսվեց վիետնամա-չինական պատերազմը։

-1919 թ. փետրվարի 17-ին մահացել է Աղասի Շահինյանը՝ Անդրկովկասում եւ Հյուսիսային Կովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից։

-1950 թ. փետրվարի 17-ին մահացել է Տիգրան Փոլատը՝ հայ գեղանկարիչ։ Գրաֆիկայի բնագավառում իր ստեղծագործությամբ հսկայական հեղինակություն ձեռք բերած եւ լայն ճանաչման արժանացած խոշորագույն նկարիչներից է, ով, Եվրոպայի հանրահռչակ գրողների եւ արվեստաբանների խոստովանությամբ, իր տաղանդով գերազանցել է ժամանակի նկարիչներից շատերին։ Արշակ Չոպանյանը նրան համարում է «Փարիզի հայ արվեստագետների բույլի ամենաթանկագին աստղերից մեկը», ով մասնագիտական բարձր մակարդակով կանգնած է իր ժամանակի հայ եւ եվրոպացի լավագույն նկարիչների շարքում։

-1994 թ. փետրվարի 17-ին մահացել է Արեւ Բաղդասարյանը՝ հայ պարուհի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի:

Ա. Հ.

Հայերեն

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ

ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը