Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ
1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում Հնդկաստանը և Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 10, 2025
«Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը լիարժեք և անմիջապես հրադադարի համաձայնության են եկել»,–գրել է Թրամփը:
Նա շնորհավորվել է երկու երկրներին էլ առողջ բանականության համար:
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել էր ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել էր 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել էր որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ: