Միջազգային

Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կվարի Լուկաշենկոյի հետ

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կվարի Լուկաշենկոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ծրագրվում է քննարկել հարցեր ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման, ռազմավարական գործընկերության ու դաշնակցության վերաբերյալ, ինչպես նաև եվրոպական անվտանգության հետ կապված ակտուալ հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Պուտին-Լուկաշենկո նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Սանկտ-Պետերբուրգում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում