ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարց չի քննարկվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթալիայի դիվանագիտական ֆորումին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարց չի քննարկվել և չի քննարկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյանի հարցին:

Նախարարը նկատեց, որ ակտիվորեն քննարկվել է, թե Փաշինյանի մասնակցության հարց է քննարկվում:

«Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստել, որ ՀՀ վարչապետի Անթալիայի միջոցառման մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում: Թերևս, կարող եմ ենթադրություն անել, որ որոշակի նրբերանգային սխալ թարգմանության հետևանք է սա»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նրա՝ թարգմանության այն հատվածը, որում նշվել է, որ նա կմասնակցի, «նա»-ն կարող է և երկրին վերաբերել:

Հրավեր ուղարկվել է Արարատ Միրզոյանի և Ռուբեն Ռուբինյանի անունով: «Որոշում իսկապես և չկա: Որոշումը մեծապես կախված կլինի նաև փետրվարի 24-ին կայանալիք Վիեննայի հանդիպման արդյունքներից»,-ասաց Միրզոյանը:

Նախարարն անդրադարձավ նաև հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների Վիեննայում նախատեսվող երկրորդ հանդիպմանը: «Ենթադրելի էր, որ առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ ունի: Հույս ունեմ, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև, քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիայի սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նրա՝ պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները, ակնարկները առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և մեր ակնկալիքներն էլ այդպիսին են:

Հայերեն English Русский Türkçe

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել