Էլեկտրոնային ռեժիմով հնարավոր կլինի հետևել երթուղային ավտոբուսի երթին. նոր նախագիծ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, սահմանվում են «երթուղային թերթիկ», «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որը տրվելու է ավտոկայանային կամ երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, և դրանում երթուղու սպասարկման ընթացքի վերաբերյալ կատարվող նշումները ապահովելու են երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: Օրենքի նախագծով սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման և վերահսկողության գործընթացները կազմակերպել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով»,- ասաց Սիմոնյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց՝ Երևանում կան երթուղիներ, որոնք ժամանակի առումով շատ վատ են աշխատում՝ առաջարկելով չվացուցակի հետ կապված հարցի կարգավորումը ևս ներառել նախագծում: «Այն երթուղիները, որոնք 10 րոպեից ավելի միջակայք ունեն, չվացուցակով աշխատեն»,- հարցրեց նա:

Փոխնախարարն արձագանքեց՝ նրանք այսպես, թե այնպես չվացուցակով պետք է աշխատեն: «Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունը ենթադրում է, որ էլեկտրոնային ռեժիմով կարելի է հետևել, թե մեքենան իր երթը ե՞րբ է կատարում, X պահի դրությամբ ո՞ր կետում է գտնվում, այսինքն՝ հետևել չվացուցակի կատարմանը»,- ասաց նա:

Փոխնախարարն այս պահին դեռևս չկարողացավ ասել՝ քաղաքապետարանը հնարավորություն կտա՞ քաղաքացիներին հետևելու համար, բայց ինչ-որ պահի կարող է այդպիսի հնարավորություն էլ լինել: «Օրինակ՝ արտերկրում կան այդպիսի ծառայություններ, որոնք թույլ են տալիս կանգառում երկար չսպասելու համար տեսնել, թե տրանսպորտային միջոցը կոնկրետ որտեղ է գտնվում, և դուրս գալ կանգառ այն պահին, երբ մեքենան մոտենում է: Տվյալ ֆունկցիան նույնպես կարելի է կիրառել այդ ծառայությունը ներդնելուց հետո»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով ՝էլեկտրոնային ենթակարգավարական ծառայությունն այսպիսով թույլ կտա տեսչական վերահսկողություն իրականացնել աշխատասենյակից, այլևս անհրաժեշտություն չի առաջանա տրանսպորտային միջոցին հետևել փողոցում:

Հայերեն

«Երևան» բժշկագիտական կենտրոնում ակնային մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումով

Սիրիայի նախագահը և քրդական ուժերի առաջնորդը բանակցություններ են վարել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Նայրոբիում հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարի հետ

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան կազմակերպությունների դեմ

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո է հատկացնում ռուսական սառեցված ակտիվների հաշվին

Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ

Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը

Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 17-ի

Ճապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան լցանավի վրա գրոհի մասին