Աշխարհ

Սիրիայի նախագահը և քրդական ուժերի առաջնորդը բանակցություններ են վարել

1 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահը և քրդական ուժերի առաջնորդը բանակցություններ են վարել

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել է քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) ղեկավար Մազլում Աբդիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հունվարի 29-ին «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հետ կնքված համաձայնագրի իրականացման վերաբերյալ հարցեր և պետական ​​հաստատություններում ինտեգրման գործընթացի ընթացքը։

Հունվարին ստորագրված համաձայնագիրը վերջ է դրել սիրիական կառավարական ուժերի և ՍԴՈւ-ի միջև մարտերին։

Տեղեկություններ են հաղորդվում, որ անվտանգության, ռազմական և վարչական հաստատություններին վերաբերող կետերի մեծ մասը վերջնականապես համաձայնեցվել է, մինչդեռ որոշ հարցեր դեռևս պահանջում են հետագա երկխոսություն և բանակցություններ երկու կողմերի միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում