ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Նայրոբիում հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարի հետ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն օգոստոսի 4-ին Նայրոբիում հանդիպցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին։

Զրուցակիցները կարևորել են Առաջնորդների գագաթնաժողովին և բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակով մասնակցության ապահովումը` կենսաբազմազանության օրակարգին քաղաքական խթան հաղորդելու և Համաժողովի արդյունքներն ամրապնդելու համար:
Մտքեր են փոխանակվել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի օժանդակ մարմինների` Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTTA-28) և Իրականացման օժանդակ մարմնի (SBI-7) Նայրոբիում անցկացվող նիստերի շրջանակներում ընթացող բանակցությունների և աշխատանքների վերաբերյալ:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համաժողովի անցկացման հարցում ՀՀ նախագահության առաջնահերթությունները՝ վերահաստատելով ներառական և արդյունքահեն համաժողով ապահովելու Հայաստանի հանձնառությունը՝ բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: