Եվրոպա

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո է հատկացնում ռուսական սառեցված ակտիվների հաշվին

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո է հատկացնում ռուսական սառեցված ակտիվների հաշվին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինային օգնելու համար կշարունակի օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Մենք Ուկրաինային ևս 1,4 միլիարդ եվրո ենք տրամադրում այս գումարներից», - գրել է նա։

Պաշտոնյան նշել է Ուկրաինայի վրա ռուսական նոր հարվածների մասին՝ շեշտելով, որ Մոսկվան պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։

Ֆոն դեր Լայենը գրառմանը կցել է նաև Եվրահանձնաժողովի օգոստոսի 5-ի մամուլի հաղորդագրությունը ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից Կիևին 1,4 մլրդ եվրո հատկացնելու մասին։

«Օգոստոսի 3-ին Եվրամիությունը ստացել է 1,4 միլիարդ եվրոյի անսպասելի շահույթ, որը ձևավորվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի անշարժացված ակտիվներից ստացված դրամական միջոցների մնացորդների տոկոսներից, որոնք պահվում են Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաներում», - նշված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ սա միջոցների նման հինգերորդ փոխանցումն է Կիևին. չորրորդը տրանշը փոխանցվել էր մարտին։

«Այս վճարումը ծածկում է այն եկամուտները, որոնք կուտակվել են 2026 թվականի առաջին կիսամյակում: Անշարժացումից ի վեր ռուսական ակտիվները բերել են ընդհանուր 8 միլիարդ եվրոյի արտակարգ եկամուտներ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում