Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված երրորդ հայցադիմումն է ընդունվել վարույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ նախկին բնապահպանության նախարար Ա. Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Երևան քաղաքում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանոցառեստորանային համալիրը, ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ,

3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ,

բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդը,

4․391․805․299 ՀՀ դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Հայերեն

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացու դին

ԱՄՆ-ը զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա

Հունգարիան Ուկրաինայի փոխարեն կաջակցի Լիբանանին

Ակադեմիական միջավայրում առաջխաղացումը պետք է հիմնված լինի բացառապես արժանիքների վրա․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին

Մեքսիկան մտադիր է Թրամփի հետ քննարկել պողպատի մատակարարման մաքսատուրքերը

Հութիների առաջնորդը սպառնում է վերսկսել Իսրայելի վրա հարձակումները

Թրամփը հայտնել է կառավարությունում միլիարդավոր դոլարների վատնման մասին

Հրշեջ-փրկարարները կանխել են Այգեստան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի տարածումը

Պենտագոնի ղեկավարը Եվրոպա իր առաջին այցի ընթացքում չի հայտարարի Կիևին օգնություն տրամադրելու մասին. լրատվամիջոց