Հրշեջ-փրկարարները կանխել են Այգեստան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի տարածումը
1 րոպեի ընթերցում
![Հրշեջ-փրկարարները կանխել են Այգեստան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի տարածումը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/i1EibUpZuShSjI29F7abDQcHurw1nmFmJedNiJrU.webp)
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 11-ին, ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 14։52-ին: Այրվել են տան տանիքը՝ մասամբ (մոտ 3 քմ), խոհանոցը գույքով (մոտ 12 քմ) և ջերմահարվել են կենցաղային իրեր։