Հայաստան

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը  Հնդկաստանի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  

Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: 

Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում