Հայաստան

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացու դին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացու դին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 11-ին, ժամը 16:52-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։  

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ․Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում