Թեհրանն աջակցում է ՀՀ-ի ինքնիշխանությունն այդ երկրով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ. Էբրահիմ Ռայիսի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հունվարի 3-ին ունեցած հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Էբրահիմ Ռայիսին կոչ է արել շարունակել երկխոսությունը երկու երկրների միջև ամենատարբեր մակարդակներում:

«Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է: Այս առումով Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությունն այդ երկրով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»,-ասել է Իրանի նախագահը:

Նշվում է, որ Թեհրանը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցային գործընթացում առաջընթացը: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով միջազգային սկզբունքների հիման վրա: «Մենք աջակցում ենք ճանապարհների ապաշրջափակմանը»,-նշել է Իրանի նախագահը:

Հայերեն العربية English Français Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան