Հասարակական

Հայաստանի քաղավիացիան թույլատրել է Flyone Armenia-ին չարտերային չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղավիացիան թույլատրել է Flyone Armenia-ին չարտերային չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Ի պատասխան «Արմենպրես»լրատվական գործակալության հարցին, այդ մասին հայտնեցին ընկերության խորհրդից: «Flyone Armenia ընկերությունն օրեր առաջ դիմել էր թե Հայաստանի, թե Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով: Շնորհակալ ենք Հայաստանի ավիացիոն իշխանություններին հարցին դրական ընթացք տալու համար»,- ասաց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Ի պատասխան այն հարցին, թե երբ կսկսվեն թռիչքները, Անանյանն ասաց, որ սպասում են Թուրքիայի ավիացիոն իշխանությունների թույլտվությանը:

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան:Թուրքական կողմը չվերթները սկսելու ժամկետների վերաբերյալ դեռևս մանրամասներ չի հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում