Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 88 դեպք. մահացել է 5 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 88 դեպք. մահացել է 5 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 737 դեպք, որից 331 հազար 152-ն՝ առողջացած:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4123 բուժառու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 6788 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 88 դեպք: Առողջացել է 125, մահացել՝ 5 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7961 մահվան դեպք է արձանագրվել

Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 553 հազար 654 թեստավորում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում