Հասարակական

Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծումը ավարտական փուլում է գտնվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կառուցվում է «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն», որտեղ կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և կրթական կենտրոնը կառուցվում է հենց այդ նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ:

Նախարարությունից հայտնում են, որ «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը» կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ` ապահովելով մրցունակություն եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շարքում: Կենտրոնի շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման պատմությունը վերջերս ներկայացվել է ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և Euraxess–Հայաստան պորտալի շնորհանդեսին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Նորաստեղծ կենտրոնում փորձարարական աուտիզմի, ալցհեյմերի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում գնահատվելու են նյութափոխանակության խանգարման աստիճանը, փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում:

Կենտրոնի հիմնական փիլիսոփայությունն է՝ այնպես անել, որ այս նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության մեր հետազոտությունները որոշիչ լինեն միջազգային գիտական քարտեզի վրա Հայաստանի տեղը բարձրացնելու առումով: Կենտրոնի ստեղծումը կնպաստի ԵՊԲՀ ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը:

Նշվում է, որ ԵՊԲՀ-ի՝ գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ ‹‹Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի›› հիմնումը համալսարանի հետազոտական նպատակների շարքում առանձնակի կարևորություն ունի: Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության նպատակով մշակվել է ընդգրկուն ծրագիր:

Հայերեն

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ