Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել շփումները շարունակելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել շփումները շարունակելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել շփումները շարունակելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին տեղեկացրեց Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ, որ շփումները կշարունակենք մեր օրակարգի հարցերի շուրջ՝ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ: Այսինքն` համաձայնեցնել և հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, իսկ դեկտեմբերի 15-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում